Մեքսիկայի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը Մեքսիկայի նավթագազային պետական Pemex ընկերության նավթավերամշակման գործարանում հարավային Օախակա նահանգի Սալինա Կրուս քաղաքում։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ղեկավարությունը։
«Ստացված առաջին տեղեկությունը վկայում է այն մասին, որ հրդեհը մարվել է ձեռնարկության հրշեջ ջոկատի ուժերով»,- ասվում է գրառման մեջ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, նյութական վնասի չափը դեռ պետք է գնահատվի։
Կարծիքներ