Ովքեր ասում են, թե արտապատվիրակումն ինքնիշխանության հանձնում է, դեմ չեն, որ այն լինի ռուսներին. Ղազարյան

Ովքեր ասում են, թե արտապատվիրակումն ինքնիշխանության հանձնում է, դեմ չեն, որ այն լինի ռուսներին. Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտապատվիրակման եզրույթի շուրջ քննարկումներին ու քննադատություններին:

«Ես ճի՞շտ եմ հասկանում՝ բոլոր նրանք ովքեր փրփուր կտրած ասում են, որ արտապատվիրակումը ինքնիշխանության հանձնում է, բացարձակապես դեմ չեն, եթե արտապատվիրակումը, այսինքն՝ ինքնիշխանության հանձնումը լինի ռուսներին»,- գրել է Ղազարյանը:

Նշենք՝ արտապատվիրակման մասին այսօրվա ասուլիսում խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Եթե լսեք արտապատվիրակում, միշտ իմացեք՝ դա քննարկվում է ՀՀ ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության համատեքստում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում