ԱԺ-ում կկայանան ստեղծված իրավիճակից դուրս գալու թեմայով հայտարարության նախագծի լսումներ

ԱԺ-ում կկայանան ստեղծված իրավիճակից դուրս գալու թեմայով հայտարարության նախագծի լսումներ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին»   ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԺ կայքից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնեցին, որ լսումներն անցկացվելու են հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝

- Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե,

- Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե,

- Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե,

- ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե,

- Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե,

- Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե:

«Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ գրանցվել [email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին»,- ասվում է ԼՀԿ-ի հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում