Մագնուս Կառլսենն ու Յան Նեպոմնյաշչին կրկին ոչ-ոքի խաղացին

Մագնուս Կառլսենն ու Յան Նեպոմնյաշչին կրկին ոչ-ոքի խաղացին

Դուբայում կայացավ տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարտի 2-րդ պարտիան:

 

Գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու շախմատային թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչին այս անգամ ընտրեցին կատալոնյան սկզբնախաղ: Սևերով խաղացող ռուսաստանցի շախմատիստը միջնախաղում որակ շահեց և դիրքային առավելություն ստացավ: Սակայն նա չկարողացավ զարգացնել գրոհը, իսկ նորվեգացի գրոսմայստերը անսխալ պաշտպանվեց, ապա վերադարձրեց կորցրած որակը և 58–րդ քայլին հաշտություն կնքեց:

 

Այդպիսով, երկու տուրից հետո մրցախաղի հաշիվը հավասար է՝ 1:1: Վաղը կկայանա 3-րդ պարտիան: Աշխարհի թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչին կխաղա սպիտակներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում