Մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի․ Զելենսկի

Մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի․ Զելենսկի

Ուկրաինան ութ տարի պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նաև պատասխանել է ռուսական հնարավոր ներխուժման մասին հարցին. «Որոշ լրատվամիջոցներ մտավախություն ունեն, որ վաղը պատերազմ է լինելու։ Դուք կարող եք վստահ լինել, որ մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և լիովին պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ուժերի կուտակման արբանյակային լուսանկարները: Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հորինվածք են անվանել Ուկրաինայի վրա իբր մոտալուտ հարձակման մասին տեղեկությունները և հայտարարել, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում