Երևանի առևտրի կենտրոններում գողությունների հետքերով. հարուցված է 8 քրեական գործ
Համատարած գողություններ Երևանի առևտրի կենտրոններում և արդեն կան հարուցված քրեական գործեր: Քննչական կոմիտեն նախաքննությամբ պարզել է, որ ավազակային խումբը բրենդային հագուստի խանութներից իրեր է գողանում, այնուհետև դրանք ավելի էժան վաճառում՝ այսպես ասած «սև շուկայում»:
Դավիթ Մանուչարյան- ՔԿ հատկապես կարևոր գործերի քննիչ- Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում, հիմա նախաքննություն է գնում: Ներկայում որպես մեղադրյալ ներգրաված են բազմաթիվ անձինք:
Քննչական կոմիտեից մանրամասնում են՝ ձեռագիրը նույնն է՝ հանցավոր խմբի անդամները մտնում են հանդերձարան, գործիքով հեռացնում են հագուստների վրայի ազդանշան արձակող սարքը, որից հետո խմբի մյուս անդամները մտնում են հանդերձարան վերցնում այդ հագուստն և հեռանում: Նրանց մոլերի տարածքում սպասում են խմբի մյուս անդամները, անվտանգության աշխատակիցների հետ հնարավոր խնդիրները լուծելու համար:
Կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել է, բայց հանցավոր խմբում ակտիվ գործող 8 անձի անուն է շոշոփվում: Գողության համար խմբում ներգրավել են անչափահասների և կանանց: Քննչական կոմիտե այս պահին 8 դիմում բողոք է ներկայացված, բայց կան նաև քրեական այլ գործեր, որոնք հետագայում պետք է վարույթ ընդունվեն ու միացվեն նույն գործին: Խումբը հիմնականում թիրախավորել է «Երևան մոլ» և «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնների հագուստի սրահները:
Որոշ դեպքերում հանցավոր խմբի անդամները ներխուժելով խանութ-սրահներ, միայն տակնուվրա են արել դասավորված իրերը, սպառնացել և ահաբեկել են վաճառողներին, վեճի բռնվել անվտանգության աշխատակիցների հետ: Դեպք է գրանցվել անգամ, երբ բռնություն է կիրառել անվտանգության աշխատակցուհու նկատմամբ:
Կարծիքներ