Ցավակցում եմ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Վլադիլեն Բալյանի ընտանիքին, արվեստի երկրպագուներին և մտերիմներին․ Ալեն Սիմոնյան

Ցավակցում եմ ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Վլադիլեն Բալյանի ընտանիքին, արվեստի երկրպագուներին և մտերիմներին:
Նրա երաժշտությունը ժողովրդի սեփականությունն է, այն վեր է ժամանակից: Մեղեդայնություն, ճաշակ և հիշվելու ֆենոմենալ հատկություն ունեցող գործեր, որոնց շնորհիվ հայ երգարվեստի գանձարանն իրապես հարստացավ:
Հանգչիր խաղաղությամբ, Մաեստրո…
Կարծիքներ