Ամանորյա բացիկներ բուժում ստացող զինվորներից արցախցի երեխաներին
Ամանորյա բացիկներ բուժում ստացող զինվորներից արցախցի երեխաներին:
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներին կուղարկվեն 415 դպրոցական պայուսակներ: Պայուսակների հետ մեր երեխաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներից կստանան նաև ամանորյա բացիկներ:
«Բարև սիրելի փոքրիկ, սրտանց շնորհավորում եմ քո Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք: Ինչքան նպատակ ունես, թող իրականություն դառնա: Դուխտ քցիս վեչ, լոխ լավա ինան», - ամանորյա բացիկում գրել է մարտակերտցի Տիկոն:
Կարծիքներ