Բայդենն ու Մոդին կոչ են անում ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին

Բայդենն ու Մոդին կոչ են անում ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կողմ են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը և դատապարտում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հինգշաբթի օրը ամենաբարձր մակարդակով երկկողմ բանակցություններից հետո։

«Առաջնորդները դատապարտել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության կողմից ապակայունացնող բալիստիկ հրթիռների արձակումը, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գոյություն ունեցող բանաձևերը և հսկայական վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում