Երևանի Ա. Խաչատրյան փողոցի չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել

Երևանի Ա. Խաչատրյան փողոցի չշահագործվող սրճարանում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող բնակելի շինության ներսում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։53-ին, մարվել՝ 11։00-ին։ Այրվել է կախովի պլաստմասե առաստաղը՝ մոտ 30 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում