Թրամփը նոր փաստաբանների է վարձել Սենատում իր իմփիչմենթի գործընթացում իրեն պաշտպանելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնություն է ձեռք բերել երկու նոր փաստաբանների հետ, որոնք պետք է իր շահերը ներկայացնեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում իր իմփիչմենթի գործընթացի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Նախկին նախագահի երկու նոր փաստաբանները՝ Դեյվիդ Շոնը և Բրյուս Քաստորը, համարում են, որ նախկին նախագահի իմփիչմենթը հակասում է ամերիկյան օրենսդրությանը։
Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ Թրամփը դադարեցրել է համագործակցությունը 5 փաստաբանների հետ, որոնք պաշտպանության ռազմավարություն էին մշակում նրա իմփիչմենթի շրջանակներում։
Ըստ Reuters գործակալության՝ համագործակցությունը դադարեցնելու որոշումը եղել է փոխադարձ։
Հիշեցնենք՝ Ներկայացուցիչների պալատը Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել երկրորդ անգամ։ Այս անգամ Թրամփին մեղադրում են հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունները հրահրելու մեջ։ Թրամփի համախոհները ներխուժել էին Կոնգրես՝ փորձելով խանգարել նոյեմբերի 3-ին երկրում անցկացված ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացին։
Կարծիքներ