ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ՀՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների ձեւաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնանը
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ 3+2 ձեւաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի (երեք համանախագահներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները) շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջեւ հարաբերությունների իրավիճակը եւ կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:
«3+2 ձեւաչափով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջեւ հարաբերությունների իրավիճակը եւ համավարակի դինամիկան թույլ տան»,- նշել է աղբյուրը:
Ընդ որում, նրա խոսքով, «շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում են՝ ամեն օր համանախագահների միջեւ»: «Այժմ հիմնական խնդիրն իրավիճակի մեղմացումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման որոնման ակտիվացումը»,- ասել է աղբյուրը Ռուսաստանի արտգործնախարարությունում:
Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է տեղի ունենալ ցանկացած տեղ»:
Կարծիքներ