Օգոստոսի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 125 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ սառը զենք կրելու՝ 37, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 14, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ապօրինի ծառահատման՝ 4, բնակարանային գողության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության և հողը փչացնելու՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ