Աննա Հակոբյանը ներկա է եղել «Իմ ուղին» կենտրոնի սաների «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ» համերգին և ցուցահանդես-վաճառքին

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Իմ ուղին» կենտրոնի սաների «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ» համերգին և ցուցահանդես-վաճառքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, ներկա է եղել «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքին և համերգին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

Միջոցառումը կազմակերպել էր Աուտիզմ Ազգային հիմնադրամի «Իմ ուղին» Սոցիալ-Հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնը։ Այն «աուտիզմ» ախտորոշում և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթական, վերականգնողական, մասնագիտական դասընթացներ և զբաղվածություն ապահովող հաստատություն է, գործում է 2012 թվականից։ Կենտրոնն ունի 200 շահառու, որոնց տրամադրվում են վարքային, խոսքային, երաժշտական, պարային և արտթերապիաներ, հոգեբանական, հոգեբուժական ծառայություններ:

Էստրադայից մինչև ջազ և բլյուզ, հայկական ու արտասահմանյան երգեր. կենտրոնի սաները հյուրերին զարմացրել են իրենց երաժշտական կարողություններով, երգել ու նվագել են ներկաների համար:

Միջոցառման ավարտին անցկացվել է ցուցահանդես-վաճառք: Ներկայացվել են կենտրոնի սաների աշխատանքները: Հավաքված գումարը տրամադրվելու է արցախցի երկու եղբայրների` մարզից «Իմ ուղի» կենտրոն հասնելու ճանապարհածախսը հոգալու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում