Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Ապրիլի 23-ին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետարանի մերձակա Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում:
«Արարողությանը ներկա էին Փարիզի 15-րդ շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ,որոնք, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ծաղկեպսակներ են դրել։
Միջոցառման ավարտին հնչել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ