ԱՄՆ-ն ոգևորված է Մակրոնի և Պուտինի բանակցություններից․ Փսակի
Միացյալ Նահանգները ոգևորված են Ուկրաինայի շուրջ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Ֆրանսիայի ջանքերով, ինչպես նաև Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններով։ Այս մասին երեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք քաջալերված ենք դիվանագիտական համագործակցության ցանկացած ջանքերով»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի այցը Մոսկվա։
Միևնույն ժամանակ, Փսակին ընդգծել է, որ Վաշինգտոնը ներկայումս չի կարող գնահատել՝ արդյոք Մակրոնի և Պուտինի բանակցությունները մոտեցրել են Ուկրաինայի շուրջ դեէսկալացիային։ «Մենք դեռ չենք կարող որևէ կանխատեսում անել, թե ինչ կանի Պուտինը: Մենք չենք կարող ասել, թե ինչ կանի Ռուսաստանը հետո», - հայտարարել է նա։
Կարծիքներ