Lրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդի կոչը հայկական բոլոր լրատվամիջոցներին

Lրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդի կոչը հայկական բոլոր լրատվամիջոցներին

 Լրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդը կոչով դիմել է հայկական բոլոր լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային միասնաբար հակազդելու վերաբերյալ։ 

Հայկական բոլոր  լրատվամիջոցներին

Ադրբեջանը միավորելով ուժերը, հերթական ագրեսիան է նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ 

Ազգային եւ պետական ինքնության պահպանման կարեւորագույն այս պահին, երբ հրամայական է դարձել ողջ հայության համախմբումը, երբ օրախնդիր է դարձել թշնամուն անբեկանելի հարված հասցնելը, մեր պարտքն ենք համարում դիմելու համայն աշխարհի հայկական լրատվամիջոցներին՝ համախմբվելու եւ մեկտեղելու ջանքերը օպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվությունը հասցնելու տվյալ երկրի հանրությանը, իշխանություններին, լրատվամիջոցներին, հասարակական – քաղաքական կառույցներին։

Այսօր թշնամին մեր դեմ պատերազմ է սկսել ոչ միայն զենքով ու մարդկային ռեսուրսներով, այլեւ քարոզչական բոլոր մեթոդներով ու ուղղություններով՝ տարածելով ապատեղեկատվություն ու իրենց պաշտպանական գերատեսչությունում հորինված ստահոդ, ապակողմնորոշող լուրեր։

Տեղեկատվական այս ագրեսիային հնարավոր է հակազդել միացյալ ուժերով, մեր արժեքների՝ Ազատության,  Հայրենիքի, Հայրենասիրության շուրջ։

Կոչ ենք անում օր ու գիշեր ներդնել ուժերը մեր պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը ճիշտ հասցեատերերին հասցնելու եւ ողջ հայությանը համախմբող գաղափարները տարածելու ուղղությամբ։ 

Լրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում