Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան» պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ է բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարծես թե կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակի մարման դեմ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները:
Կարծիքներ