Մոլդովայի նախագահը hայտարարել է, որ խաղաղ ճանապարհով է լուծելու մերձդնեստրյան հակամարտությունը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ հանդիպան ժամանակ հայտարարել է, որ կփնտրի մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ ուղիներ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այսօր ես հանդիպում եմ ունեցել Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Ես ընդգծել եմ երկու ափերը մերձեցնելու համար բացառապես խաղաղ ճանապարհներ գտնելու պատրաստակամությունս, ինչպես նաև այն փաստը, որ Դնեստրի ձախ ափի բնակիչները Մոլդովայի լիիրավ քաղաքացիներ են», - գրել է Սանդուն ֆեյսբուքյան էջում:
Մերձդնեստրը, որի բնակիչների 60% -ը ռուսներ ու ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռևս ԽՍՀՄ փլուզումից առաջ ՝ վախենալով, որ Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին, Մոլդովայի իշխանությունների կողմից խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը դարձել է Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածք:
Կարծիքներ