Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին մի շարք բնակավայրերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փ., 10-րդ բարաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-14:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ 4-ի թիվ 21, 21ա, 22, 23, ՔՇՀ 7-ի թիվ 15, 16 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:          

Հետևեք մեզ նաև Տելեգրամում