Ռուսաստանի իշխանությունները թույլատրել են մոտ հազար աֆղանների մուտքը երկիր
Մոտ հազար աֆղաններ կկարողանան մուտք գործել Ռուսաստան, նրանք ստացել են մուտքի թույլտվություն: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Աֆղանստանի սփյուռքի կենտրոնի նախագահ Գուլամ Մոհամմադ Ջալալը: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ ահաբեկիչները փախստականների քողի ներքո հայտնվեն ՌԴ-ում:
Վերոնշյալ անձանց թվում են ռուսական անձնագիր ունեցողները, համավարակի պատճառով տնից հեռացած ուսանողները, առևտրային կառույցների աշխատակիցները, ՌԴ-ում աշխատանքի և բնակության թույլտվություն ունեցողները։
Օդանավակայանի հետ կապված տեխնիկական խնդիրների վերացումից հետո նրանք կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն։
Կարծիքներ