Ղազախստանում շուրջ 3200 կայք են արգելափակել
2019 թվականին Ղազախստանում մոտավորապես 3,2 հազար կայք ճանաչել են անօրինական եւ արգելափակել հանրապետությունում արմատական հոսանքների դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին, այսօր հայտնել Է հանրապետության տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար Աիդա Բալաեւան:
«2019 թվականին վերլուծման են ենթարկել ավելի քան 5300 ինտերնետ-ռեսուրսներ, որոնցից 3200-ը ճանաչվել են անօրինական: Դրանք բոլորը ժամանակին արգելափակվել են»,-ասել Է Բալաեւան բնակչության առջեւ հաշվետու հանդիպման ընթացքում:
Նա նշել Է, որ «այդ բնագավառում ամենակարեւորն արմատական շարժումների նկատմամբ բնակչության իմունիտետի ստեղծումն Է եւ երկրում միջկրոնական հակամարտությունները կանխելը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ