Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Սևան» ազգային պարկ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով այսօր այցելել եմ «Սևան» ազգային պարկ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանըի հետ կարճ խորհրդակցություն ենք անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Եվս մեկ անգամ կարևորել եմ ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը:
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում արգելքին և վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:
Այցը շարունակվում է:


Կարծիքներ