Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հուլիսի 12-ին, ժամը 03:33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 06:45-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ) և տանիքում կուտակած կենցաղային իրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում