Պեսկով. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հայտարարության մեջ չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հայտարարության մեջ չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Մեկնաբանելով ԼՂ կարգավիճակի մասին կետի բացակայությունը՝ նա նշել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերից: «Այդ փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակի մասին չի խոսվում: Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերից եւ այլ փաստաթղթերից»,-ասել է Պեսկովը:
Կարծիքներ