Թրամփը պաշտոնապես համաձայնվեց իր թեկնածությունը քվեարկության դնել նախագահի ընտրության համար

Թրամփը պաշտոնապես համաձայնվեց իր թեկնածությունը քվեարկության դնել նախագահի ընտրության համար

 Դոնալդ Թրամփը պաշտոնական համաձայնություն Է տվել նախագահի ընտրության համար իր թեկնածությունը կրկին քվեարկության դնել Հանրապետական կուսակցությունից: Օգոստոսի 27-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ելույթ ունենալով հանրապետականների համազգային համագումարի շրջանակում՝ Թրամփը շնորհակալություն Է հայտնել կուսակիցներին վստահության համար եւ ընդունել նրանց առաջարկությունը դառնալու պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու նոյեմբերին կայանալիք ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփը նաեւ հայտարարել Է, որ առաջիկա ընտրությունները կդառնան ամենակարեւորը Միացյալ Նահանգների պատմության մեջ:

«Չնայած մեր՝ որպես երկրի մեծությանը, այն ամենն, ինչին մենք հասել ենք, այժմ վտանգի մեջ Է: Դրանք ամենակարեւոր ընտրություններն են մեր երկրի պատմության մեջ»,- ասել Է Միացյալ Նահագների ղեկավարը:

«Նախկինում երբեք ընտրողների հանդեպ չի ծառացել ավելի հստակ ընտրություն կուսակցությունների միջեւ. երկու տեսակերպ, երկու փիլիսոփայություն, երկու օրակարգ:

Այդ ընտրությունները կորոշեն, թե մենք կպահպանենք արդյոք ամերիկյան երազանքը թե սոցիալիստական օրակարգին թույլ կտանք խորտակել մեր նվիրական ճակատագիրը: (…) Այդ ընտրությունները կորոշեն, թե մենք կպաշտպանենք արդյոք ամերիկյան կենսակարգը թե արմատական շարժանը թույլ կտանք լիովին ոչնչացնել այն: Դա տեղի չի ունենա»,- ընդգծել Է Թրամփը:

2020 թվականին ԱՄՆ-ի «Հին մեծ կուսակցությունն» ստիպված Էր բազմիցս շտկելու իր համագումարի գրաֆիկը նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի պատճառով: Զանազան սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումների հետեւանքով այդ կուսակցության համագումարի ծրագիրը կրել Է զգալի փոփոխություններ, այն դարձել Է զգալի չոփով փակ մամուլի համար:

Հարմարության համար հանրապետականների ներկայիս համագումարն ընթացել Է օգոստոսի 24- 27-ը: Դրա առաջին մասը կայացել Է Շառլոթ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ): Այնուհետեւ համագումարի միջոցառումները տեղափոխվել են հիմնականում Վաշինգտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում