Թալիբների գերագույն առաջնորդն առաջին անգամ հանդիպել է հանրությանը

Թալիբների գերագույն առաջնորդն առաջին անգամ հանդիպել է հանրությանը

Արմատական ​​«Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան իր առաջին հրապարակային ելույթն է ունեցել Աֆղանստանում։ Այս մասին հայտնել է աֆղանական Pajwok գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ Ախունդզադան շաբաթ օրը դիմել է երկրի հարավային մասում գտնվող Քանդահարի մեդրեսեի ունկնդիրներին։ Միջոցառման ցանկացած լուսաբանում, ինչպես նշում է գործակալությունը, արգելվել է։ Սակայն ավելի ուշ սոցիալական ցանցերում աուդիո ձայնագրություն է տեղադրվել, որտեղ իբր հաստատվում է Ախունզադայի ելույթը մեդրեսեում։

Նշվում է, որ իր ելույթում թալիբների գերագույն առաջնորդը չի շոշափել քաղաքական հարցեր, այլ կենտրոնացել է կրոնական ասպեկտների վրա։

Գործակալությունը նշում է, որ Ախունդզադայի ելույթի ժամանակ Քանդահարի մեդրեսա շրջանում թալիբների կողմնակիցները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում