ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի ավելի դանդաղ, քան սպասվում էր

ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի ավելի դանդաղ, քան սպասվում էր

ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի ավելի դանդաղ, քան նախկինում սպասվում էր, քանի որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է խորացնել արդեն իսկ հասցված վնասը, ասել են Դաշնային պահուստային բանկի (FRS) ղեկավարության անդամները, հայտնում է Reuters-ը:

FRS-ի պաշտոնյաները վերջին օրերին հոռետեսական կանխատեսումներ են ներկայացրել՝ նախազգուշացնելով, որ տնտեսական տվյալների վերջին բարելավումները, այդ թվում՝ աշխատաշուկայի տվյալները, կարող են կարճաժամկետ լինել:

«Համավարակը շարունակում է հիմնական գործոն մնալ տնտեսության համար: Մեզ շարունակում է պատել անորոշության խիտ մառախուղը»,- ասել է FRS-ի կառավարիչների խորհրդի անդամ Լիլ Բրեյնարդը Բիզնեսի տնտեսության ազգային ասոցիացիայի (NABE) կողմից կազմակերպված առցանց միջոցառման ժամանակ:

Նա ԱՄՆ կենտրոնական բանկին կոչ է արել երկարատեւ խթաններ տրամադրելու խոստումներ տալ՝ կանխատեսման դրույքաչափերի եւ ակտիվների գնման մասշտաբային ծրագրերի միջոցով:

Իր հերթին, Ռիչմոնդի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Թոմաս Բարկինը երեքշաբթի ասել էր, որ ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է կրկին աճել: Դա կարող է տեղի ունենալ, քանի որ ընկերությունները պատրաստվում են ավելի տեւական անկման, քան սպասվում էր, եւ՝ այնպիսի նախաձեռնությունների ժամկետի ավարտի պատճառով, ինչպիսին է կառավարական Paycheck Protection Program-ը (PPP)։

«Շատ խոշոր եւ ոչ մեծ ընկերություններ հասկանում են, որ սա մի քանի ամսվա խնդիր չէ, եւ վերակառուցում են իրենց բիզնեսը»,- ասել է Բարկինը Շառլոտում Ռոտարի- ակումբի հանդիպման առցանց հեռարձակման ժամանակ։

FRS-ի՝ Դալլասի նախագահ Ռոբերտ Կապլանը CNBC-ին տված հարցազրույցում նշել է տնտեսության մեջ ավելորդ կարողությունների առկայությունը՝ դա «ապագնաճային» գործոն անվանելով:

Իսկ FRS-ի՝ Ֆիլադելֆիայի ղեկավար Պատրիկ Հարքերը Դաշնային ռեզերվի կողմից կազմակերպված վեբինարի ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի դեպքերի քանակի ավելացումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը եւ սպառողների վստահությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում