Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
ՀՀ անվտանգությաՆ խորհրդի գրասենյակից հայտնում են, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն:
Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Կարծիքներ