Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն տարհանել է դեսպանատան աշխատակիցներին Նիգերից
Մեծ Բրիտանիան հեռացրել է իր դեսպանատունը Նիգերից, որտեղ տեղի է ունեցել հեղաշրջումը, և ժամանակավորապես գործում է այդ երկրում հեռակա կարգով։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք ժամանակավորապես հեռացրել ենք մեր ողջ բրիտանական անձնակազմին Նիգերից, և մեր դեսպանատունը գործում է հեռակա կարգով: Սահմանափակ հյուպատոսական օգնությունը կշարունակվի, ինչպես միշտ, Լագոսում Մեծ Բրիտանիայի Գերագույն հանձնակատարի տեղակալի կողմից», - ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ մարդիկ կարող են երկրի շուրջ բոլոր տեղաշարժերն իրականացնել միայն իրենց պատասխանատվությամբ, իսկ ԱԳՆ-ն ինքը բրիտանացի քաղաքացիներին ընդհանրապես խորհուրդ չի տալիս գնալ աֆրիկյան այս երկիր,- գրում է ՏԱՍՍ-ը։
Կարծիքներ