ԱՄՆ պաշտպանության նախարարը Իսրայելի իր գործընկերոջ հետ քննարկել է Իրանի հետ կապված իրավիճակը

ԱՄՆ պաշտպանության նախարարը Իսրայելի իր գործընկերոջ հետ քննարկել է Իրանի հետ կապված իրավիճակը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ իր իսրայելցի գործընկեր Բենի Հանցի հետ քննարկել է Իրանի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

«Քարտուղար Օսթինը վերահաստատել է ԱՄՆ վճռականությունը՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Երկու առաջնորդները քննարկել են ընդհանուր մտահոգությունները Իրանի միջուկային սադրանքների, հրթիռային ծրագրի և ահաբեկչությանը աջակցության վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ:

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ ապահովելու Իսրայելի անվտանգությունն ու ռազմական գերակայությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկու երկրների միջեւ՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում