Կարելի է արդյոք արեւայրուք ընդունել հղիության ընթացքում
Հղիանալուց հետո կանայք իրենց կյանքում բազմաթիվ սահմանափակումներ են մտցնում, վախենում են այս կամ այն գործողությունից, որը նախքան հղիությունն իրենց համար սովորական էր:
Հղիները հաճախ մտահոգություններ են ունենում նաեւ կապված արեւայրուքի հետ՝ թե՛ լողափին, թե՛ սոլյարիում: Իրականում կարելի է արդյոք հղիներին արեւայրուք ընդունել, թե դա վտանգավոր է:
Արեւայրուքն իհարկե բազմաթիվ դրական կողմեր ունի՝ ամրացնում է իմունիտետը, բարձրացնում հեմոգլոբինը, մաշկի վրա հակաբակտերիալ ազդեցություն ունենում, բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա:
Սակայն մեդալը հակառակ կողմն էլ ունի: Ուլտրամանուշակագույն ճառագայթները, հատկապես՝ սոլյարիում, մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն են: Ուլրամանուշակագույն ճառագայթները ազդում են նաեւ երեխայի վրա: Դրանք ֆոլաթթվի քանակն օրգանիզմում նվազեցնում են, իսկ ֆոլաթթուն պտղի նյարդային համակարգի համար անփոխարինելի է: Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես անցանկալի են հղիության առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում:
Բացի այդ, ինչպես պարզել են ավստրալացի գիտնականները, ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվ ազդեցությունը հղիների վրա կարող է երեխաների մոտ ցրված սկլերոզի զարգացման ռիսկը մեծացնել:
Սակայն եթե հղիները շատ են ցանկանում մեկնել լողափնյա հանգստի, ապա պետք է մի քանի կարեւոր կանոնի հետեւեն՝
_Օգտագործեն արեւապաշտպան քսուք
_Արեւից պաշտպանեն փորն ու գլուխը
_Արեւի տակ չմնան առավոտյան 11-ից հետո
_Ավելի շատ լողան, քան արեւայրուք ընդունեն
_Հաճախ հեղուկ օգտագործեն
_Ոչ մի պարագայում չքնեն լողափին:
Կարծիքներ