Արագածոտնի մարզում ապրող փախստական 7 ընտանիք բնակարանների գնման վկայագրիր է ստացել

Արագածոտնի մարզում ապրող փախստական 7 ընտանիք բնակարանների գնման վկայագրիր է ստացել

1988-1992 թթ․ Ադրբեջանից բռնագաղթած և այս ընթացքում Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թ.ից գործող բնակապահովման ծրագրի 4-րդ փուլի շրջանակում բնակարանների գնման վկայագրիր է ստացել Արագածոտնի մարզի 7 ընտանիք։

Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Վկայագրերը հանձնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյան և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Մարզպետն իր շնորհավորական խոսքում նշել է, որ ի ուրախություն բոլորի՝ հաջողությամբ կյանքի է կոչվում ՀՀ Կառավարության որոշմամբ իրականացվող շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացին օժանդակելուն։

Ըստ շահառու ընտանիքի անդամների թվի՝ հատկացվում է համապատասխան քանակի սենյակներով բնակարանի գնման վկայագիր: ԲԳՎ-ի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում