Եթե անգամ Լուկաշենկոն մնա իշխանության, Բելառուսի քաղաքական ուղղությունը բոլորովին այլ կլինի. տեսանյութ
Երբեմն իրավիճակն այնպես է դասավորվորվում,որ մարդիկ կարող են քվեարկել ցանկացած մեկի օգտին ,նրանց այդ պահին հետաքրքիր չէ, թե ում․Բելառուսի քաղաքացիները չեն քվեարկել Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, մարդիկ քվեարկել են 26 տարվա ռեժիմի դեմ։ Բելառուսում տեղի ունեցող հետընտրական զարգացումների մասին FreeNews.am ը զրուցել է Կովկասի ինստիտուտի տնօրեն ,քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյաին հետ։ Ըստ քաղաքագետի, երբ երկրի ղեկավարները չեզոքացնում են բոլոր հնարավոր առաջնորդներին, մարդիկ,որպես այլընտրանք ընտրում են ցանկացած մեկին։Անկախ նրանից, թե Ալեքսանդր Լուկաշենկոն կմնա ,թե՞ կգնա,Բելառուսին սպասում են դժվար ժամանակներ։ Հիմա այն պահն է, երբ իշխանության մոտ կանգնածները կարող են «թռնել գնացքից»,որպեսզի հետագայում մնան քաղաքականության մեջ։«Մոդելը, որը 26 տարի պահում էր Լուկաշենկոն փլվում է ,այն վերջանում էր արդեն իսկ Լուկաշենկոյի կառավարման ժամանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ