Կոլումբիայում բախումների հետևանքով զոհվել է 18 գրոհային

Առնվազն 18 մարդ է զոհվել Պուտումայոյի դեպարտամենտում երկու անօրինական զինված խմբավորումների անդամների միջև բախումների հետևանքով։ Այս մասին կիրակի օրը հայտնել են երկրի օմբուդսմենի գրասենյակից։
«Օմբուդսմենի գրասենյակը ցավում է 18 մարդու մահվան համար Պուերտո Գուզման քաղաքի մերձակայքում գտնվող գյուղական շրջանում անօրինական զինված խմբավորումների միջև բախումների ժամանակ»,- ասվում է տեքստում։
Իշխանությունների տվյալներով՝ առճակատմանը մասնակցել են Comandos de la Frontera խմբավորումը և Carolina Ramirez Front հանցավոր խումբը, որը ստեղծվել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (FARC) լուծարված ապստամբ կազմակերպության նախկին անդամների կողմից։ Զինյալները պայքարում են Էկվադորի հետ սահմանին գտնվող գոտում թմրանյութերի առևտուրը վերահսկելու համար։
Կարծիքներ