Գերմանիան Թուրքիա է արտաքսել 4 «վտանգավոր» իսլամիստ ծայրահեղականի
Գերմանիան այս տարի արտաքսել է 18 իսլամիստ ծայրահեղականի, որոնք գերմանական անվտանգության մարմինների կողմից դասակարգված են եղել որպես «վտանգավոր» անձինք, «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ հայտնում է Ermenihaber-ը։
«Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայության փոխանցմամբ էլ՝ այդ անձանցից 4-ն ուղարկվել է Թուրքիա։
Գործակալությունը հիշեցրել է, որ 2019 թվականին Գերմանիան արտաքսել էր «վտանգավոր» դասի մեջ մտնող 32 անձի։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Գերմանիայի ներքին հետախուզական կառույցի՝ Դաշնային սահմանադրության պաշտպանության կազմակերպության գնահատմամբ՝ երկրում կա իսլամական ահաբեկչություն իրականացնելու ներուժ ունեցող Գերմանիայի 940, Սիրիայի 280, Թուրքիայի 120, Ռուսաստանի 90 և Իրաքի 60 քաղաքացի։
Կարծիքներ