Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է ԼՂ նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով դատավարությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել, որում ակնհայտ նկատելի է նրա չափազանց հյուծված վիճակը:
Այս դատաքննության ընթացքում խոսք է տրամադրվելու հորինված վկաներին, նրանք ցուցմունքներ են տալու, որոնք, իբր, հավաստելու են Ռուբեն Վարդանյանի մեղավորությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին Բաքվում ընթացած շինծու դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր:
Հիշեցնենք՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել:
Ադրբեջանը, հիշեցնենք, Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։
Կարծիքներ