Նա չպետք է իրեն այդպես պահեր. Դել Պիերոն քննադատել է Ռոնալդուին
«Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերոն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սերբիա-Պորտուգալիա հանդիպումից հետո ավագի թևկապը խոտածածկին էր նետել:
«Դա չափազանցված արձագանք էր, Ռոնալդուն չպետք է իրեն այդպես պահեր: Զայրանալը նորմալ է, մրցավարների հետ բարձր տոնով այդ դրվագը քննարկելը՝ նույնպես, բայց դեն շպրտել ավագի թևկապը և այդպես հեռանալ խաղադաշտից, դա չափազանց է մի մարդու կողմից, որն ավագն է ու շատերի կուռքը»,- ESPN-ի եթերում ասել է իտալացին:
Պորտուգալացին դժգոհ է եղել, որ վերջին րոպեին նրա գոլը չեն գրանցել: Գնդակը հատել է դարպասային գիծը, սակայն մրցավարները դա չեն նկատել: Հիշեցնենք, որ միջադեպից հետո մրցավարները ներողություն էին խնդրել Պորտուգալիայի ամբողջ թիմից:
Կարծիքներ