Վիեննայում ահաբեկչության գործով 14 մարդ է ձերբակալվել․ Kurier
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է Վիեննայում ահաբեկչության գործով 14 մարդու ձերբակալության մասին, հայտնում է Kurier-ը: Ըստ նրա՝ ենթադրյալ հանցագործի բնակարանում խուզարկությունից հետո 18 այլ խուզարկություն է իրականացվել նաև Վիեննայում եւ Ստորին Ավստրիայում: «Հանցագործի շրջապատից 14 մարդ ժամանակավորապես բերման է ենթարկվել», - ասել է Նիեմմերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում հնչել են մի քանի կրակոցներ։ 5 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: Ոստիկանությունը հայտնել է, որ Վիեննայում ահաբեկիչների կողմից կրակ է վարվել վեց անցորդի ուղղությամբ: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է:
Կարծիքներ