Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը. Էրիկ Դը Մույնքի

Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը. Էրիկ Դը Մույնքի

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում: Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը»,- շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական սերտ հարաբերությունները՝ որպես օրինակ հիշատակելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածք ներխուժելուց մի քանի օր անց բելգիացի խորհրդարանականների Հայաստան ժամանումը: ՀՀ ԱԺ նախագահը, ներկայացնելով բռնի տեղահանվածներին առնչվող մի շարք մանրամասներ, նշել է, որ բելգիացի գործընկերներից աջակցություն է ակնկալում ԼՂ ժողովրդին առաջնահերթ հումանիտար օժանդակության ցուցաբերման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցերում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանի հանդեպ թիրախային պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության շուրջ: Դեսպանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարեւորությունը, ինչպես նաեւ անդրադարձել վերջերս ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված Հռոմի ստատուտի անհրաժեշտությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում