Քննություն է տարվում պարզելու դեղատան աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները
2020թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ 2020թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դեղ գնելու պատրվակով մուտք է գործել վերոնշյալ թաղամասում գտնվող դեղատուն, հարձակվել է դեղատան աշխատակցուհու վրա, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, նախապես իր հետ վերցրած քարը որպես զենք օգտագործելով, երկու անգամ հարվածել է նրա գլխին, ապա դրամարկղից գումար հափշտակել և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ