Մեծամորում անասնագոմ է հրդեհվել

Մեծամորում անասնագոմ է հրդեհվել

Հուլիսի 5-ին՝ ժամը 03:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 34 շենքի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:58-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում