«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ
«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ:
28-ամյա խաղացողը ներկայացրել է «Այաքսը» ու հանդես եկել երկրի տարբեր տարիքային հավաքականներում, խաղացել է Նիդերլանդների, Բելգիայի և Կիպրոսի երկրորդ և բարձրագույն լիգաներում:
Սեմ Հենդրիկսը նիդերլանդական «Գրաֆսխապի» սան է, որի գլխավոր թիմում ելույթներից հետո տեղափոխվել է երկրի ամենահաջողակ ակումբ՝ «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Ամստերդամյան երիտասարդական թիմի հետ միասին ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել երկրի հզորությամբ երկրորդ լիգայում, որտեղ, ընդհանուր առմամբ, անցկացրած 176 խաղում իր անվան դիմաց գրանցել է 60 գոլ ու 19 գոլային փոխանցում։
Այնուհետև, Հենդրիկսը պայմանագիր է կնքել Նիդերլանդների քառակի չեմպիոն «Իգլսի» հետ։ Բարձրագույն լիգայում՝ Էրեդիվիզիում, Հենդրիկսը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավաթի խաղարկություններում 28-ամյա ֆուտբոլիստը 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։
Զուգահեռաբար, Սեմը հրավերներ է ստացել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներից, իսկ երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 20 տարեկան հասակում։
Հենդրիկսը հանդես է եկել նաև Բելիգայում։ Նիդերլանդցու վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիան», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Բարի գալուստ ենք մաղթում Սեմին ու բազմաթիվ հաղթական գոլեր նռնագույնների հետ։
Կարծիքներ