«Վարչապետի հանձնարարականն ինձ չէր ուղղված». Անդրեասյանը՝ ցնցուղի գինը ճշտելու համար

«Վարչապետի հանձնարարականն ինձ չէր ուղղված». Անդրեասյանը՝ ցնցուղի գինը ճշտելու համար

«Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայել, այդ հանձնարարությունը ինձ չի ուղղված»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ճշտել է ցնցուղի գինը:

Անդրեասյանը ևս մեկ անգամ հորդորց տեսանյութն ուշադիր նայել:

Հիշեցնենք՝ օրերս Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագած բնակավայր, որտեղ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:

Վարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքին, հայտնել իր դժգոհություններն ու ընդգծել թերացումները, մասնավորապես վարչապետը ցնցուղներից մեկն առանձնացրել էր, տվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ասելով.«Տիկին Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժի մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում