AIBA-ն ֆինանսական օգնություն կտրամադրի արջի հարձակումից տուժած բռնցքամարտիկին
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) և Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆինանսական օգնություն կտրամադրեն բռնցքամարտիկ Իլյա Մեդվեդևին, ով տուժել է Տյումենի շրջանում արջի հարձակումից:
Չորեքշաբթի 23-ամյա բռնցքամարտիկ Մեդվեդևը, երկու ընկերների հետ վերադառնալով ձկնորսությունից, արջի հարձակմանն էր ենթարկվել: Նրա ընկերներից մեկը մահացել է: Ինքը՝ մարզիկը, գլխի և վերջույթների լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դանակով մի քանի մահացու հարվածներ հասցնել կենդանուն: Երկրորդ ընկերը չի տուժել։ Նրան հաջողվել է վիրավոր Մեդվեդևին նավակով տեղափոխել հիվանդանոց։
Ավելի ուշ մարզիկի անձնական մարզիչ Դմիտրի Կոսենկոն հայտնել է, որ բռնցքամարտիկը արհեստական կոմայի մեջ է։ Ըստ բժիշկների, Մեդվեդևի կյանքին վտանգ չի սպառնում:
Կարծիքներ