Արման Եղոյանը հանդիպել է իտալացի գործընկերներին
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:
Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և Պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Արման Եղոյանն իտալացի գործընկերներին ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման, խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող
հարցերին:
Հանձնաժաղովը հիշեցնում է, որ առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովի համար իրականացվող Թվինինգ ծրագիրը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին և կավարտվի 2022 թ. ձմռանը:
Կարծիքներ