Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի. Արտակ Բեգլարյան
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի:
Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է իր նախնիների իրականացրած ահասարսուռ ոճրագործության պատասխանատվությունից՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի և ժխտումը ևս հանցագործություն է: Ավելին, Թուրքիան անվերապահորեն աջակցում է եղբայրական Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ, որը, գաղափարական առումով, Հայոց ցեղասպանության շարունակությունն է:
Արցախը ևս միացել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը երեկ ու այսօր:
Թող ամբողջ աշխարհում ջահերի լույսը իսկապես լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին:
Թող լույս իջնի բոլոր նրանց մտքերում, որոնք ժխտում և այդպիսով արդարացնում են ոճիրը…
Եվ թող լույսերի մեջ մնա սրբադասված նահատակների հիշատակը»:
Կարծիքներ