Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին թույլ են տվել այցելել Մոսկվա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին թույլ են տվել այցելել Մոսկվա

Ռուսաստանը համաձայնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի՝ փետրվարին Մոսկվա այցելելու խնդրանքին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը խնդրեց հնարավորություն ընձեռել գալ Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների համար։ Մոսկվան համաձայնել է այցն իրականացնել փետրվարին»,- ասել է գործակալության աղբյուրը։

2017 թվականի դեկտեմբերից մինչ այժմ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Ռուսաստան չեն այցելել ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Ռուսաստան չեն այցելել 2017 թվականի դեկտեմբերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում