Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Բրազիլիայի երկու խոշոր քաղաքներում՝ Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլուում, ավանդական կառնավալը տեղափոխվել է ապրիլ՝ հայտնել է Euronews-ը:
Որոշումը կայացվել է երկու քաղաքների քաղաքապետների և առողջապահության գերատեսչությունների ղեկավարների վիրտուալ հանդիպմանը։
Անցնող շաբաթ երկիրը մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով երկու անգամ հակառեկորդ է գրանցել: Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում ընդհանուր առմամբ գրանցվել է 622647 մահ և մոտ 24 մլն վարակման դեպք։
213 մլն բնակչություն ունեցող Բրազիլիայում կորոնավիրուսից երկու դեղաչափով պատվաստվել է մոտ 148 մլն մարդ:
Կարծիքներ