Հրդեհ Գութանասարում

Հրդեհ Գութանասարում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12։26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գութանասար սարում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 22։02-ին: Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում